Wildberries-ը ՀՀ-ից այլ երկրներ ապրանքների վաճառք է սկսել![]() 19 դեկտեմբերի 2022 - 16:02 AMT PanARMENIAN.Net - Wildberries-ը Հայաստանից այլ երկրներ ապրանքների ուղիղ վաճառք է սկսել դեպի հարթակում ընդգրկված այլ երկրներ, որից առաջինը Ռուսաստանն է։ «Wildberries-ը հայաստանցի գործարարների համար հարթակի այլ երկրներ ուղիղ վաճառքի հնարավորություն է ստեղծել։ Առաջին երկիրը, ուր կարելի է ապրանք ուղարկել, Ռուսաստանն է։ Դրա շնորհիվ հայաստանցի արտադրողները կարող են ընդլայնել իրենց արտադրանքի տեսականին առցանց հարթակում և ավելացնել իրենց եկամուտը»,-ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ 2022-ի մայիսին ռուսական Wildberries առցանց ռիթեյլերը լոգիստիկ կենտրոն է բացել Հայաստանում, ինչը թույլ է տվել նաև տեղական արտադրողների ապրանքների ուղիղ վաճառք իրականացնել։ Առաջին փուլում «Մարկետփլեյս» վաճառքի մոդելը հասանելի էր հայաստանցի ձեռնարկատերերին միայն երկրի ներսում, սակայն այժմ աշխարհագրությունն ընդլյանվել է։ Ստանալով պատվերը՝ վաճառողը բերում է ապրանքը ընկերության Երևանում գտնվող պահեստ, որից հետո Wildberries-ի լոգիստիկ ծառայությունն այն առաքում է գնորդին։ Վաճառողի համար կոմերցիոն միջնորդավճարը կազմում է 3% և ավելի՝ կախված ապրանքի տեսակից։ Ընկերությունում նշել են, որ Հայաստանի արտադրանքը մեծ պահանջարկ է վայելում առցանց հարթակում՝ ընթացիկ տարվա 11 ամսում վաճառքներն աճել են 71% նախորդ տարվա համեմատ՝ հասնելով 290 մլն ռուբլու։ Առավել մեծ աճ է գրանցվել աքսեսուարների (+958%), կոսմետիկայի և օծանելիքի (+449%), տան համար ապրանքների (+312%), մթերքի (+276%) և նորածինների համար հագուստի (+267%) ոլորտներում։ Wildberries-ը սկսել է աշխատել Հայաստանում 2018-ին, իսկ 2021-ին տեղական բիզնեսի հետ գործարկվել է ապրանքի ստացման կետերի բացման ֆրանշիզան։ Ընկերությունը շարունակում է ընդլայնել իր առցանց հարթակը տարբեր երկրների լոկալ արտադրողների համար։ Wildberries-ի խոշորագույն առցանց մանրածախ վաճառք իրականացնող ընկերությունն է Ռուսաստանը, որն աշխատում է շուկայում 2004-ից։ ![]() ![]()
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը Ամենից շատ թանկացել է հացաբուլկեղենը՝ 14․1%-ով, և միսը՝ 12․3%-ով Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով, ոսկի չկա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |