20 դեկտեմբերի 2022 - 10:41 AMT
Առաջինը ՀՀ-ում․ IDBank-ի Travel քարտը՝ ճանապարհորդության սիրահարների համար

Աշխարհի քարտեզը բացահայտելու համար IDBank-ը թողարկել է բազմաթիվ առավելություններով Visa Travel քարտը։ Դա թույլ կտա դարձնել ճանապարհորդությունը էլ ավելի հաճելի և հարմար:

Ձեռք բերելով IDBank-ի Visa Travel քարտը՝ ունեք հնարավորություն ստանալու․

- 1.5% Cashback ավիատոմսերի, գնացքի տոմսերի, տուրիստական գործակալությունների, հյուրանոցների, մեքենաների վարձակալության դիմաց կատարված վճարումներից

- 0.5% Cashback այլ վճարումներից, այսինքն՝ քարտը ոչ միայն ճանապարհորդելիս է հարմար և գրավիչ, այլ նաև առօրյա կյանքում

- Lounge key ծրագիր, որը հնարավորություն կտա օրացուցային տարվա ընթացքում երկու անգամ անվճար մուտք գործել բիզնես սրահ տարբեր երկրներում

- Անվճար Fast track, որը հնարավորություն կտա օդանավակայաններում խուսափել հերթերից

- Անվճար 24/7 կոնսիերժ ծառայություն, որը կլինի ձեր օգնականը ցանկացած վայրում և իրավիճակում

- Ճանապարհորդության ապահովագրություն 50% զեղչված արժեքով

- Բանկի կողմից առաջարկվող պահատեղերի վարձակալություն՝ քարտի գործողության յուրաքանչյուր տարվա համար 50% զեղչված արժեքով

- Avis ավտովարձույթի ծառայությունից օգտվելու հնարավորություն 20% զեղչված արժեքով

- Տարեկան 2 անգամ անվճար ինտերնետ ռոումինգ փաթեթ ակտիվացնելու հնարավորություն:

Իսկ հիմա անակնկալների մասին․ բոլոր այն հաճախորդները, որոնք կպատվիրեն Visa Travel քարտ 15.12.2022-ից մինչև 15.02.2023թ.ներառյալ, կստանան 5000 դրամ Welcome բոնուս իրենց քարտային հաշվին։

Բացի այդ, նույն ժամանակահատվածում Visa Travel քարտ պատվիրելու դեպքում կունենաք հնարավորություն մասնակցելու խաղարկությանը, որի ընթացքում կխաղարկվի 5 արտագնա տուր դեպի՝ Բալի, Մալդիվներ, Կիպրոս, Մոնտենեգրո և Դուբայ։

IDBank-ի Visa Travel քարտը կարելի է պատվիրել Idram&IDBank հավելվածով և ստանալ 20% զեղչ առաջին տարվա սպասարկման վճարի համար։

Շտապեք բացահայտել քարտեզը, իսկ Travel քարտը կլինի ձեր անփոխարինելի ուղեկիցը։

Visa Travel քարտի պայմաններին և առավելություններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով, իսկ արշավի պայմաններին՝ այստեղ։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։