21 դեկտեմբերի 2022 - 13:50 AMT
Սյունիքի և Լոռու մարզերի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է

ՀՀ տարածքում կան փակ ճանապարհներ, հայտնում է արտակարգ իրավիճակների նախարարությունը։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ճանապարհները։

Սյունիքի և Լոռու մարզերի ճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Լոռու մարզում, Գորիս, Քաջարան, Գավառ քաղաքներում, Դիլիջանի ոլորաններում և «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Դիլիջանի ոլորաններում, Արարատի մարզում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում, Ջերմուկ քաղաքի ճանապարհին, Եղեգնաձոր քաղաքում, Արենի գյուղում, Մալիշկա-Չիվա և Լանջիկ-Մաստարա ճանապարհներին մառախուղ է:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։