22 դեկտեմբերի 2022 - 12:44 AMT
Վարչապետ․ Ադրբեջանին ենք փոխանցել մեր առաջարկները՝ այդ բովանդակությամբ պատրաստ ենք ստորագրել պայմանագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ Հայաստանն ամիսներ առաջ Ադրբեջանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկները և «պատրաստ է ստորագրել այդ բովանդակությամբ պայմանագիրը»։

Նա հույս է հայտնել, որ Ադրբեջանի արձագանքը դրական կլինի։

Փաշինյանը նշել է, որ հայկական կողմի առաջարկները կապված են սահմանազատման հանձնաժողովի հետագա աշխատանքների, տարածաշրջանային կոմունիկացիաների վերաբացման, ՀՀ օկուպացված տարածքների վերաբերյալ առաջարկները, որոնք Ադրբեջանը պետք է լքի, սակայն պատասպան դեռ չեն ստացել։

«Ադրբեջանին են փոխանցվել նաև սահմանային անվտանգության երաշխավորման մասին առաջարկները, բայց մինչև օրս պատասխան չկա»,-ասել է նա։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։ ։