22 դեկտեմբերի 2022 - 13:08 AMT
ԱՆԻՖ-ն այսուհետ չի կառավարի ԶՊՄԿ-ի՝ ՀՀ կառավարության բաժնեմասը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդը (ԱՆԻՖ) այսուհետ չի կառավարելու «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ)՝ ՀՀ կառավարության բաժնեմասը, որն ԱՆԻՖ-ի կառավարմանն էր հանձնվել գործադիրի 2022-ի որոշմամբ։ Այդ մասին ասվում է հիմնադրամի հայտարարության մեջ։

Կառավարության նոր որոշմամբ իր բաժնեմասը կառավարման կհանձնվի ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեին։

2021թ․ սեպտեմբերին «Գեոպրոմայնինգին» պատկանող «Արդյունաբերական ընկերությունը» ձեռք էր բերել ԶՊՄԿ բաժնետոմսերի 60 տոկոսը, այնուհետև` 15%-ը նվիրել ՀՀ կառավարությանը։ 15 տոկոս մասնակցություն ունի նաև ԶՊՄԿ-ն։