22 դեկտեմբերի 2022 - 14:48 AMT
Պուշկինի և մի քանի այլ դպրոցներում ռումբի ահազանգ է եղել

Երևանի Մոսկովյան փողոցում գտնվող Ա.Ս.Պուշկինի անվան դպրոցում ու ևս մի քանի ուսումնական հաստատությունում ռումբի տեղադրման ահազանգեր են եղել։ Այդ մասին հայտնել են ոստիկանությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Տարածքներում ուժեղացված ծառայություն է իրականացվում։ Ներկա պահին ստուգումներ են տարվում»,– ասել են ոստիկանությունից։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։