ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը գործարկել է 3G ցանցը

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը նախաձեռնել է նոր` 3G (երրորդ սերնդի) կոմերցիոն ցանցի մեկնարկը: Այդ մասին հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Երրորդ սերնդի UMTS*/HSPA** ցանցի շահագործումը նշանավորում է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի զարգացման նոր փուլի սկիզբը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բոլոր բաժանորդներին հնարավորություն ընձեռելով վայելելու շարժական լայնաշերտ ինտերնետի տեխնոլոգիան:



Տվյալների փոխանցման բարձր արագություն ու ձայնային ծառայությունների բարձր որակ ապահովող այս նորագույն տեխնոլոգիաները հնարավորություն են ընձեռում օգտվելու մի շարք նոր, հետաքրքիր ծառայություններից, ինչպես նաեւ վայելելու նախկինում մատուցվող ծառայություններն անհամեմատ բարձր որակով:



3G-ի ընձեռած հնարավորություններից օգտվելու համար անհրաժեշտ է ունենալ 3G ապահովող բջջային հեռախոս եւ գտնվել 3G ծածկույթում: Այս փուլում 3G ծածկույթով ապահովված են Երեւան, Գյումրի եւ Վանաձոր քաղաքները: Այս տարածքներում, շարունակելով օգտվել Ինտերնետից իրենց ընթացիկ սակագնային պլանների շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդներն արդեն իսկ վայելում են նախկինում անհասանելի արագություն` 1 ՄԲ-ի համար վճարելով նույն սակագինն, ինչ որ նախկինում:



Բացի այդ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է մի շարք լուծումներ, որոնց շնորհիվ հնարավոր է լիովին վայելել 3G-ի ընձեռած հնարավորությունները.

1. Նոր ՄՏՍ Կոննեկտ USB մոդեմը հնարավորություն է տալիս միանալու Ինտերնետին անմիջապես համակարգչից` խուսափելով բջջային հեռախոսը որպես մոդեմ օգտագործելու հետ կապված անհարմարություններից,

2. Նոր ՄՏՍ Կոննեկտ սակագնային պլանն առաջարկում է Ինտերնետից օգտվելու առավել մատչելի սակագներ եւ SMS հաղորդագրություններ ուղարկելու եւ ստանալու հնարավորություն,

3. Նոր Տեսազանգ ծառայությունը հնարավորություն է տալիս խոսելիս տեսնելու զրուցակցին բջջային հեռախոսի էկրանին,

4. ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային պորտալը (wap.vivacell.am) տրամադրում է թարմ գործարար եւ այլ բնույթի նորություններ, սպորտային ամենաթեժ տեղեկատվություն, հայկական եւ միջազգային կոնտենտ եւ բազմաթիվ այլ հետաքրքիր եւ զվարճալի ծառայություններ:
 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---