Լավրով․ ՌԴ-ն ոչ մի կապ չունի Վարդանյանի հետ23 դեկտեմբերի 2022 - 18:00 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում ասել է, որ Ռուսաստանը ոչ մի կապ չունի Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի և Լեռնային Ղարաբաղ նրա տեղափոխվելու հետ։ Նա հիշեցրել է, որ Վարդանյանը հրաժարվել է ՌԴ քաղաքացիությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Վարդանյանը ոչ մի կապ չունի ՌԴ հետ և ՌԴ իշխանությունները ոչ մի կապ չունեն նրա հետ։ Վարդանյանի խնդրանքով օրերս ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով նա այլևս ՌԴ քաղաքացի չէ։ Եվ Ղարաբաղ տեղափոխվելու և քաղաքական կյանք մտնելու նրա որոշման հետ ոչ մի գործ չենք ունեցել, չունենք և չենք պատրաստվում ունենալ»,-ասել է Լավրովը։ Բայրամովն իր հերթին հայտարարել էր, թե Ադրբեջանը պահանջում է, որ Ռուբեն Վարդանյանը հեռանա Լեռնային Ղարաբաղից, գրում է ՏԱՍՍ-ը։ «Նրա գործունեությունը հանցավոր և արկածախնդիր բնույթ է կրում։ Մենք կարծում ենք, որ դրան պետք է վերջ դնել։ Եվ որքան շուտ այդ մարդը հեռանա տարածաշրջանից, այնքան լավ կլինի բոլորի համար, առաջին հերթին դրանից տառապում է տեղի բնակչությունը»,-ասել է Բայրամովն ու Վարդանյանին անվանել է «օտար տարր» տարածաշրջանի համար։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել է՝ բավարարելով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու վերաբերյալ դիմումը։ Ռուբեն Վարդանյանը հայտարարել էր ՌԴ քաղաքացիությունից հրաժարվելու և համապատասխան դիմում ներկայացնելու մասին մինչև Արցախի պետնախարար դառնալը։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |