Վրաստանը ցանկանում է իր ավանդն ունենալ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման մեջ

Վրաստանը ցանկանում է իր ավանդն ունենալ Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորման մեջ

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է, որ Թբիլիսին պատրաստ է իր ավանդն ունենալ Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման մեջ՝ խորհրդարանական մակարդակով։ Նա այդ մասին ասել է արտերկրում Վրաստանի դեսպանների տարեկան հանդիպմանը։

«Մենք ցանկանում ենք Ադրբեջանի և Հայաստանի հետ միասին, համատեղ խորհրդարանական ջանքերով, մեր ավանդն ունենալ խաղաղության և կայունության հաստատման մեջ»,- ասել է նա, հայտնում է 1tv.ge-ն։

Պապուաշվիլին ասել է, որ այդ ջանքերը կնպաստեն տարածաշրջանի զարգացմանը։

Վրաստանն ավելի վաղ ևս պատրաստակամություն է հայտնել նպաստելու ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Մասնավորապես այդ մասին ասել է երկրի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։ 2022-ին Թբիլիսիում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարները։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---