Լեռնային Ղարաբաղում տեղի են ունեցել ԼՂՀ Պաշտպանության բանակի համաբանակային զորավարժություններ

PanARMENIAN.Net - Ապրիլի 17-ին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ներկա է գտնվել ԼՂՀ Պաշտպանության բանակի համաբանակային զորավարժություններին: Երկրի ղեկավարը արժեքավոր նվերներ է հանձնել մարտական խնդիրների կատարման ժամանակ անձնական ակտիվության եւ բարձր արդյունքներ ցուցաբերած մի խումբ զինծառայողներին: Ինչպես հաղորդում է ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը, զորավարժություններին ներկա էր ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը, այլ բարձրաստիճան պաշտոնյաններ, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պատվիրակությունը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորությամբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---