ԱԽ քարտուղար․ Ալիևի հայտարարությունները ոչնչով չեն տարբերվում Հիտլերի խոսքերից![]() 27 դեկտեմբերի 2022 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսության եթերում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին, ասել է, որ դրանք ոչնչով չեն տարբերվում Հիտլերի հայտարարություններից։ «Հիտլերն էլ էր ասում, թե պատմականորեն հողերն իրենց են պատկանում և հարձակվում էր հարևան պետությունների վրա»,-ասել է նա։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը այսպես կոչված Արևմտյան Ադրբեջանի նորաստեղծ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, որի տակ հասկացվում է ՀՀ տարածքը, հայտարարել է, որ Երևանն ու Զանգեզուրը ադրբեջանական հողեր են, ուր ադրբեջանցիները վերադառնալու են և որի մասին պետք է բարձրաձայնել աշխարհում։ Խոսելով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի փակման հետևանքով առաջացած ճգնաժամի մասին՝ Գրիգորյանն ասել է, որ դրա պատասխանատուն Ադրբեջանն է։ Նա հավելել է, որ Լաչինում առկա ճնշումը ՀՀ տարածքում արտատարածքային միջանցք ստանալու համար է, իսկ ճգնաժամը լուծելու ՀՀ բոլոր գործիքները դիվանագիտական են։ «Ճգնաժամը լուծելու հնարավորություն ունի ՌԴ-ն, քանի որ նա է լիազորված դա անել նոյեմբերի 9-ի հայտարարությամբ։ Ադրբեջանն այս քայլով ուզում է քանդել նոյեմբերի 9-ի ճարտարապետությունը, դա պիտի մտահոգի ՌԴ-ին։ Այդ քայլերը լայն կոնտեքստ ունեն, Ադրբեջանին աջակցելու, ՀՀ տարածքում այսպես կոչված միջանցք ստանալուն աջակցելու կոնտեքստում է, ՀՀ-ն դիմադրում է դրան։ Ճգնաժամի դրդապատճառը սա է»,-ասել է ԱԽ քարտուղարը։ Նա հավելել է, որ հայկական կողմը շարունակում է քայլեր ակնկալել ՌԴ-ից, բայց եթե չլինեն այդ քայլերը, հարցեր կառաջանան, թե ինչու։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |