Մոսիյան. Ադրբեջանցիները պայման են առաջ քաշել, Արցախը պնդել է՝ միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների

Մոսիյան. Ադրբեջանցիները պայման են առաջ քաշել, Արցախը պնդել է՝ միջանցքը պետք է բացվի առանց նախապայմանների

PanARMENIAN.Net - Արցախի ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանն ասել է, որ ադրբեջանցիները նախապայմաններ են առաջ քաշել Լաչինի միջանցքը բացելու համար, բայց ԱՀ իշխանությունները պնդել են, որ Արցախը Հայաստանին ու արտաքին աշխարհին կապող ճանապարհը պետք է բացվի առանց որևէ նախապայմանի, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Նա հավելել է, որ պետք է վերականգնվի այն վիճակը, որը կար մինչև դեկտեմբերի 12-ը։

«Արցախի իշխանությունները պարզ ասել են, որ միջանցքը բացելուց հետո պատրաստ են ցանկացած հարց քննարկել Ադրբեջանի հետ, բայց միջանցքը պետք է բացվի առանց որևէ նախապայմանի։ Եթե այս անգամ ևս բավարարվի ադրբեջանական կողմի որևէ նախապայման, ապա դա կնշանակի Արցախի հայաթափում»,- ասել է Մոսիյանը։

Ստեղծված իրավիճակում ՀՀ իշխանությունների պահվածքը, Մոսիյանի խոսքով, առնվազն ազնիվ չէ՝ հաշվի առնելով, նախ և առաջ, այն, որ ՀՀ-ն հանդիսանում է Արցախի անվտանգության երաշխավորը։

«Բացի այդ, եռակողմ համաձայնագիրը ստորագրել է նաև ՀՀ ղեկավարը՝ Արցախի անունից, և առնվազն ազնիվ չէ, որ այս իրավիճակում մի կողմ են քաշվել Հայաստանի իշխանությունները և ասում են, թե միայն խաղաղապահների տիրույթում է խնդիրը։ Արցախի կենսական տարածքի մեծ մասը թշնամուն հանձնվել է ՀՀ վարչապետի ստորագրությամբ։ Նրա ստորագրությամբ է նաև Լաչինի միջանցքի կարգավիճակը հաստատվել։ Այդքանից հետո առնվազն համարժեք, ադեկվատ չէ ՀՀ ղեկավարության գործելաոճը»,-շեշտել է պատգամավորը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---