Մարուքյան․ Բաքուն անվտանգության երաշխիքներ էր խոստացել ԼՂ բնակչությանը, բայց շրջափակման մեջ է պահում

Մարուքյան․ Բաքուն անվտանգության երաշխիքներ էր խոստացել ԼՂ բնակչությանը, բայց շրջափակման մեջ է պահում

PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով իրավիճակին Լաչինի միջանցքում, փաստել է, որ Բաքուն անվտանգության երաշխիքներ էր խոստացել ԼՂ բնակչությանը, բայց շարունակում է նույն այդ բնակչությանը շրջափակման մեջ պահել: Այդ մասին Մարուքյանը գրել է Twitter-ի իր էջում։

«Օր 16-րդ՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կարող ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, շարունակում է արգելափակված մնալ Ադրբեջանի կողմից։Այս ճանապարհը մատակարարման միակ երթուղին է 120,000 մարդու համար, որից 30,000-ը՝ երեխաներ են: Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակչությանը անվտանգության երաշխիքներ և իրավունքներ էր խոստացել, բայց շրջափակել է և պաշարման մեջ է պահում նրան։ Մի՞թե տարօրինակ չէ»,-ասվում է գրառման մեջ:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---