Արցախցիները երթով գնում են դեպի Ստեփանակերտի օդակայան՝ հանդիպում պահանջելու Վոլկովի հետ

Արցախցիները երթով գնում են դեպի Ստեփանակերտի օդակայան՝ հանդիպում պահանջելու Վոլկովի հետ

PanARMENIAN.Net - Մի խումբ արցախցիներ երթով շարժվում են դեպի Ստեփանակերտի օդանավակայանի տարածք՝ պահանջելու հանդիպում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատար Անդրեյ Վոլկովի հետ։ Նրանց պահանջն է բացել Լաչինի միջանցքը, ապահովել անխափան երթևեկություն:

Երթի նախաձեռնող Տիգրան Պետրոսյանի խոսքով՝ ռուսների ճանապարհը Արցախում չեն փակելու, ասելիքը բացատրելու են քաղաքավարի, գրում է «Ազատությունը»։

«Հույս ունենք՝ Պուտինը գիտակցելու է, որ մեր ժողովրդի հետ խաղալով Հարավային Կովկասում Ռուսաստանն իր հեղինակությունը կորցնելու է, պետք չէ արցախցիներին տենց վերաբերվել»,- ասել է նա:

16-րդ օրն է՝ Արցախը շրջափակման մեջ է. սննդամթերքի, դեղորայքի, բենզինի, առաջին անհրաժեշտության ապրանքների սուր դեֆիցիտ է: Մի շարք հիմնարկ-ձեռնարկություններ ստիպված են դադարեցրել են իրենց աշխատանքը: Արցախն ամեն օր Հայաստանից 400 տոննա բեռ էր ստանում մինչև շրջափակումը։ Պաշարման այս կես ամսում Արցախ է մտել ընդամենը 10 տոննա հումանիտար բեռ՝ Կարմիր խաչի միջնորդությամբ մանկական սնունդ, դեղորայք, բուժպարագաներ, որ պետք է բաշխվի հիվանդանոցներին: Արցախից ասում են՝ 10 օրվա պաշար է։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---