29 դեկտեմբերի 2022 - 14:59 AMT
2024-ից ՀՀ-ում կպատվաստեն ջրծաղիկի դեմ

2024 թվականից Հայաստանում կսկսեն պատվաստել ջրծաղիկի դեմ, որոշել է գործադիրը։

Առողջապահության նախարարի հրամանով աշխատանքային խումբ է ստեղծվել նոր պատվաստման անհրաժեշտությունը գնահատելու համար։ Պատվաստումների ժամանակացույցը կսահմանվի 2024-ից, իսկ 2025-ին արդեն նախատեսվում է, որ բնակչության 50 տոկոսը պատվաստված կլինի գոնե մեկ դեղաչափով, գրում է Sputnik Արմենիան։

Պատվաստումը նախատեսվում էր սկսել 2022-ին, սակայն Covid-19-ից գերծանրաբեռնվածության պատճառով դա չհաջողվեց իրագործել։

Հայաստանում ժամանակ առ ժամանակ լինում եմ ջրծաղիկի բռնկումներ, վերջին մեծ բռնկումը գրանցվել է 2022-ին։

Քանի որ ջրծաղիկի դեմ պատվաստումը դեռևս չի ընդգրկվել պատվաստումների ազգային օրացույցում, պատվաստումներ իրականցվում են մասնավոր կլինիկաներում, որտեղ մեկ դեղաչափի արժեքը 45-47 հազար դրամ է: Տարեկան միջինը պատվաստվում է մոտ 1000 մարդ։