ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար քրպատասխանատվություն կսահմանվի

ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար քրպատասխանատվություն կսահմանվի

PanARMENIAN.Net - ՀՀ ինքնիշխանությունից հրաժարվելու կոչերի համար քրեական պատասխանատվություն կսահմանվի։ Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել Քրեական օրենսգրքում։

Արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանը, ներկայացնելով նախագիծը, ասել է, որ ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված հրապարակային կոչերի համար նախատեսվում է սահմանել տարբեր չափի տուգանքներ կամ 3 տարվա ազատազրկում, կոչերը տեղեկատվական տարբեր աղբյուրներով, ԶԼՄ–ներով տարածելու համար` 2-5 տարվա ազատազրկում։ Ինքնիշխանությունից հրաժարվելուն ուղղված բռնի գործողությունների համար առաջարկվու է 10-15 տարվա ազատազրկում սահմանել։

Քննարկման ժամանակ վարչապետը հարցրել է. «Սա նշանակո՞ւմ է, որ որևէ մեկը հրապարակայնորեն չի կարող կոչ անել, օրինակ, որ ՀՀ-ն որպես պետություն, գոյություն չունենալու մասին»։ Նախարարը դրական է պատասխանել։

Գործող օրենսգրքով պատասխանատվություն է սահմանված միայն սահմանադրական կարգը տապալելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված կոչերի ու գործողությունների համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---