Հունվարի 1-ից ԵՊՀ բոլոր աշխատողների աշխատավարձը կբարձրանա 10%-ով

Հունվարի 1-ից ԵՊՀ բոլոր աշխատողների աշխատավարձը կբարձրանա 10%-ով

PanARMENIAN.Net - Հունվարի 1-ց ԵՊՀ բոլոր աշխատակիցների աշխատավարձերը բարձրանալու են տասը տոկոսով, այդ թվում՝ դասախոսական համակազմի։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է բուհի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով, որ ԵՊՀ-ում տեղի է ունեցել Հոգաբարձուների խորհրդի տարեկան ամփոփիչ նիստը, որի ժամանակ քննարկել ենք մի շարք հարցեր ու կայացրել կարևոր որոշումներ։

Նա նշել է, որ այս տարվա սեպտեմբերից պրոֆեսորների աշխատավարձն արդեն իսկ բարձրացել էր 10 տոկոսով։

Ի թիվս այլ որոշումների՝ Հոգաբարձուների խորհուրդը հաստատել է ԵՊՀ նոր խմբագրությամբ կանոնադրությունը:

Հաստատված բյուջեում առաջին անգամ սահմանվել է ամառային արձակուրդներին ընդառաջ ԵՊՀ հիմնական աշխատակիցներին աշխատավարձի հիսուն տոկոսի չափով հավելավճարի տրամադրումը։

Բարձրացվել է նաև ԵՊՀ ներքին դրամաշնորհային ծրագրերին հատկացվող գումարի չափը, ինչի արդյունքում եկող տարի սահմանվելու է ևս ներքին տասը դրամաշնորհ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---