Զախարովա․ ՀԱՊԿ-ը պատրաստ է դիտորդական առաքելություն ուղարկել ՀՀ՝ Երևանի հետաքրքրվածության դեպքում29 դեկտեմբերի 2022 - 18:20 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ երկրները պատրաստ են դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան` Երևանի կողմից հետաքրքրության դեպքում։ Զախարովային խնդրել են մեկնաբանել ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի այն հայտարարությունը, որ հիմա Ռուսաստանի համար «հնարավորություն է ստեղծվել կանգնել Հայաստանի կողքին և պաշտպանել նրա ինքնիշխանությունը», գրում է ՏԱՍՍ-ը։ «Գիտեք, չեմ ցանկանում վերլուծել, թե կոնկրետ ինչ նկատի ուներ ձեր հիշատակած քաղաքական գործիչը․․․ Եթե խոսքը ՀԱՊԿ շրջանակում պարտավորությունների մասին է, ապա Երևանի կողմից հետաքրքրվածության դեպքում մյուս բոլոր անդամ երկրները պատրաստ կլինեին դիտորդական առաքելություն գործուղել Հայաստան»,-ասել է Զախարովան։ Նա հավելել է, որ եթե խոսքը հայ-ադրբեջանական կարգավորմանը ռուսական աջակցության մասին է, ապա Ռուսաստանն այդ հարցում հենվում է բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ շրջանակի վրա, ներառյալ՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի, 2021-ի նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի հայտարարությունները: «Հենց դրանք են հուսալի հիմք հանդիսանում Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու համար։ Անկասկած, մենք հաշվի ենք առնում, որ կապված ենք դաշնակցային պարտավորություններով և Հայաստանի, և Ադրբեջանի հետ։ Ուստի, որպես միջնորդ, մենք պետք է ընդունենք այնպիսի դիրքորոշում, որը մեզ թույլ կտա արդյունավետորեն իրականացնել այդ գործառույթը։ Հուսով եմ, որ Հայաստանում գիտեն այդ մասին»,- ասել է Զախարովան։ Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ ՀԱՊԿ դիտորդական առաքելություն Հայաստան գործուղելու առաջարկն ուժի մեջ է մնում, և որ դա կարելի է բավականին օպերատիվ կազմակերպել։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |