Սուրենյան․ Աֆրիկայից արևադարձային օդային տաք հոսանքներ են գալիս՝ դրան չեն արձագանքի միայն Արարատյան դաշտն ու Երևանը![]() 29 դեկտեմբերի 2022 - 18:30 AMT PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալԳագիկ Սուրենյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Ամանորին Աֆրիկայից սպասվում է արևադարձային օդային տաք հոսանքների բուռն ներհոսք, որի չեն արձագանքի միայն Արարատյան դաշտն ու Երևանը։ Նա ասել է, որ երկար ժամանակ է երկիրը գտնվում է բավականին հզոր անտիցիկլոնային գոտում, դրա ազդեցության գոտում են հյուսիսային կիսագնդի մերձարևադարձային գրեթե բոլոր երկրները՝ Եվրոպայի, Փոքր Ասիայի, Արևելյան Ասիայի տարածաշրջաններում, գրում է Panorama.am-ը։ «Մինչև հունվարի հինգը ներառյալ մեր երկրում կպահպանվի այդ անտիցիկլոնի ազդեցությունը։ Այն բոլոր մարզերում ապահովելու է պարզ երկինք ու առանց տեղումների եղանակ։ Հունվարի 1-ին Աֆրիկայից ունենք արևադարձային օդային տաք հոսանքների բավականին բուռն ներհոսք, դրան չեն արձագանքի միայն Արարատյան դաշտն ու Երևանը, քանի որ այստեղ արդեն ունենք սառը օդի լճացում, որն արգելափակելու է այդ տաք օդային հոսանքների ներթափանցումը։ Սակայն հանրապետության մյուս շրջաններում օդի ջերմաստիճանը հունվարի 1-3-ը բարձրանալու է մոտ 5-6 աստիճանով։ Լեռնային գրեթե բոլոր մարզերում ցերեկային ժամերին կգրանցվի դրական ջերմաստիճան, որը կհասնի մինչև +6 աստիճանի, նախալեռնաին շրջաններում՝ +10 աստիճանի, Սունիքի ու Տավուշի հովտային շրջաններում կգրանցվի +16-+17 աստիճան տաքություն, որը կլիմայական նորմայից բարձր է 8-10 աստիճանով»,-ասել է Սուրենյանը։ Նրա խոսքով, առաջիկա հինգ օրերին Արարտյան դաշտում ու Երևանում գիշերվա ժամերին սպասվում է մինչև -6 աստիճան ցուրտ, ցերեկվա ժամերին՝ +6 աստիճան տաքություն։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն, հունվար ամիսն էլ կլինի տաք, ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 2-3 աստիճանով։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |