Նախկին համայնքապետը մեղադրվում է յուրացման մեջ

Նախկին համայնքապետը մեղադրվում է յուրացման մեջ

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի նախկին ղեկավար Վոլոդյա Ուզունյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2008 թվականից համայնքապետ հանդիսանալով, բնակիչներին տրամադրված առաջին վերարտադրության աշնանացան ցորենի սերմացուի դիմաց համայնքապետարանի աշխատակցի կողմից հավաքագրված և իր վստահությանը հանձնված գումարի մի մասը՝ 22,469,000 դրամ գումարը՝ պաշտոնական դիրքն օգտագործերով յուրացրել է, պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս:շ, գրում է Aravot.am-ը։

Բացի այդ Վոլոդյա Ուզունյանը նպատակ ունենալով թաքցնել իր կողմից առանձնապես խոշոր չափերով գումար յուրացնելու հանգամանքը, շահադիտական նպատակով պաշտոնեական դիրքն օգտագործելով, իրեն հանձնված տեղեկանքներում մտցրել է ակնհայտ կեղծ տեղեկանքներ 2013-2015 թվականներին ՀՀ Տավուշի մարզի Արծվաբերդ համայնքի հողօգտագործողներին հատկացված սերմացուների պարտքերի վերաբերյալ ըստ շահառուների անվամբ պաշտոնեական փաստաթուղթ համարվող տեղեկանքը և դրանք ուղարկելու միջոցով հանձնել Տավուշի մարզպետարան։

Քրեական գործով դատավարության հերթական նիստը նշանակված է 2023թ․ հունվարի 27-ին։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---