Պարեկային ծառայությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու

Պարեկային ծառայությունն ուժեղացված ծառայություն է իրականացնելու

PanARMENIAN.Net - Ամանորի առթիվ պարեկային ծառայությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն: Նախատոնական, տոնական ու հետտոնական օրերին մայրաքաղաքում և պարեկային ծառայության կողմից սպասարկվող մարզերում շուրջօրյա իրականացվելու են ճանապարհային երթևեկության անվտանգությանն ու, առհասարակ, հասարակական անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումներ:

Առաջնորդվելով օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքով՝ պարեկները հետևողականորեն արձագանքելու են ցանկացած իրավախախտման՝ իրենց լիազորությունների շրջանակում կիրառելով վարչաիրավական ներգործության միջոցներ:

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Ումրշատյանը կոչ է արել ճանապարհային երթևեկության նկատմամբ դրսևորել պատասխանատու և իրավահարգ մոտեցում՝ գիտակցմամբ, որ յուրաքանչյուրիս սխալը կարող է ողբերգական հետևանքներ ունենալ:

«Կրկին հորդորում ենք ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարել», -նշել է նա։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---