Արցախցիները կառավարության շենքի դիմաց պահանջում են քայլեր ձեռնարկել, որ Լաչինի միջանցքը բացվի

Արցախցիները կառավարության շենքի դիմաց պահանջում են քայլեր ձեռնարկել, որ Լաչինի միջանցքը բացվի

PanARMENIAN.Net - Արցախցիները բողոքի ակցիա են անում ՀՀ կառավարության շենքի դիմաց։ Նրանք պահանջում են քայլեր ձեռնարկել, որ Լաչինի միջանցքը բացվի։

«Թող ուժ գործադրեն, ամեն ինչ անեն, որ ճանապարհը բացվի։ Իրենք եփել են այս կաշան, թող իրենք էլ բացեն միջանցքը»,–ասել է ակցիային մասնակցող մի կին, գրում է Sputnik Արմենիան։

Նա նշել է, որ իր բոլոր հարազատներն այնտեղ են` Մարտունիում, որոնք հիմա դեղորայքի, սննդի կարիք ունեն։

Տղամարդկանցից մեկն էլ շեշտել է, որ այս պահին բոլոր քաղաքական ուժերը պետք է մի կողմ դնեն իրենց հայացքները և փորձեն միջազգային կառույցների միջոցով ստիպել Ադրբեջանին, որ Լաչինի միջանցքը բացի։

«Խնդրում եմ, որ դիվանագիտական լավ աշխատանք կատարեն, մարդկանց հանեն այս իրավիճակից. Հիտլերը, որ Հիտլեր էր, մարդկանց նման վիճակում չէր գցում»,–ասել է տղամարդը։

Նա նշել է, որ ռուս խաղաղապահներին մեղադրել չի կարելի. նրանք կատարում են իրենց պարտականությունը։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---