Ավինյան․ Տրանսպորտի միասնական տոմսային համակարգը ենթադրաբար կներդրվի 2023-ին

Ավինյան․ Տրանսպորտի միասնական տոմսային համակարգը ենթադրաբար կներդրվի 2023-ին

PanARMENIAN.Net - Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն, ասուլիսում խոսելով տրանսպորտային ոլորտում իրականացվող բարեփոխումների մասին, ասել է, որ մեկ շաբաթ առաջ մրցույթ է կայացել, որոշվել է միասնական տոմսային համակարգի ներդրման տենդերի հաղթողը և 2023թ., ենթադրաբար, այն պետք է ներդրվի։

Նա հավելել է, որ 2 տարվա ընթացքում տրանսպորտի բարեփոխումը 90 տոկոսով կավարտվի, գրում է Factor.am-ը։

Փոխքաղաքապետը հավաստիացրել է, որ բարեփոխումների որակը բնակչությանը կգոհացնի։

Բարեփոխումները տրանսպորտի ոլորտում միայն ավտոբուսների ձեռքբերումով չեն սահմանափակվում, այլ ենթադրում են նաև միասնական տոմսային համակարգի ներդրում, հարմարեցված կանգառներ և կանգառասրահներ, չվացուցակ, առանձին գծեր տրանսպորտի համար և այլն։

Ավինյանը նաև պատասխանել է հարցին, թե ինչու է ինքը տարեվերջի ամփոփիչ ասուլիս տալիս, ոչ թե քաղաքապետը։ Նա նշել է, որ ներկայացնում է այն ոլորտները, որոնց համար ինքն անձամբ պատասխանատու է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---