18 ապրիլի 2009 - 21:00 AMT
Ընդդիմության ներկայացուցիչները հանդիպել են Մեթյու Բրայզայի հետ
Ապրիլի 17-ին ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը, ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը եւ Կոնգրեսի համակարգող Լեւոն Զուրաբյանը հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:

Ինչպես նշվում է Հայ ազգային կոնգրեսի մամլո հաղորդագրության մեջ, հանդիպման ընթացքում քննարկվել են ներքաղաքական ճգնաժամի հաղթահարման, քաղբանտարկյալների ազատ արձակման, հայ-թուրքական հարաբերությունների եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ կապված հարցեր: Անդրադարձ է եղել նաեւ առաջիկա քաղաքապետական ընտրություններին: