Բլինքենը մտադիր է հեռախոսազրույցներ ունենալ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ 5 հունվարի 2023 - 12:36 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մտադիր է հեռախոսազրույցներ ունեալ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հետ։ Այդ մասին ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ Նա նշել է, որ պետքարտուղարն անձամբ է մասնակցում Վաշինգտոնի միջնորդասկան ջանքերին։ «Նա իր անձնական ջանքերն է գործադրում՝ կանոնավոր բանակցություններ ունենալով Հայաստանից և Ադրբեջանից իր պաշտոնակիցների հետ։ Ակնկալում ենք, որ մոտակա օրերին պետքարտուղարը կրկին հնարավարություն կունենա խոսելու գործընկերների հետ»,-ասել է Փրայսը։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն գործակցում է համախոհ գործընկերների հետ, օրինակ ԵՄ-ի, Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանը հասնելու համար։ «Մենք համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների հետ, ինչպես օրինակ ԵԱՀԿ-ի, նպաստելու համար Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և լուծումներ գտնելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ գրանից բխող բոլոր հարցերի լուծման համար։ Մեր մոտեցումը հետևյալն է՝ օգնել կողմերին քննարկել և ատաջընթացի հասնել համապարփակ, երկարաժամկետ լուծման ճանապարհին առաջընթացի հասնելու համար»,-ասել է Փրայսը։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան. ՌԴ նախագահի երդմնակալությանը մասնակցելու հրավեր, կարծես, չեմ ստացել Նա նաև ասել է, որ տարօրինակ կլիներ, եթե ՀՀ ղեկավարն ամեն տարի մասնակցեր մայիսի 9-ի շքերթին ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա |