Դը Վաալ. Ալիևը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ, բայց վախենամ՝ 2023-ը լինի լարված, ծանր

Դը Վաալ. Ալիևը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ, բայց վախենամ՝ 2023-ը լինի լարված, ծանր

PanARMENIAN.Net - «Քարնեգի» հիմնադրամի առաջատար վերլուծաբան, Ղարաբաղյան հակամարտության գիտակ Թոմաս դը Վաալը կարծիք է հայտնել, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ, տեղեկացնում է «Ազատությունը»։

«Այն, ինչ հիմա է տեղի ունենում, գետնի վրա շատ լուրջ գործողություններ են։ Վախենամ, որ 2023 թվականը լինի լարված, ծանր։ Ես հույս ունեմ, որ նոր հակամարտություն չի լինի, բայց, իհարկե, դրա նշաններն արդեն տեղում են, քանի դեռ լուրջ բանակցություններ չեն ընթանում և քանի դեռ 2020-ի նոյեմբերյան համաձայնությունները չեն գործում, քանի որ չկա Լաչինի ճանապարհով տարանցում։ Դա եռակողմ հայտարարության հիմնական դրույթներից է։ Կան լուրջ մտավախություններ, որ Ղարաբաղի հայերի ճակատագիրը և Զանգեզուրի միջանցքի հարցը ավելի շուտ որոշվելու են գետնի վրա և ոչ թե բանակցություններով։ Իհարկե, կան լուրջ փորձեր՝ հունվարին Բրյուսելում վերականգնելու բանակցությունները, տեսնենք՝ ինչ կստացվի։ Բայց առայժմ իրավիճակը շատ լուրջ է»,մ-ասել է նա։

Այն ճշտող հարցին, որ եթե Հայաստանը կտրուկ մերժում է ինքնիշխան միջանցք տալ, նշանակում է պատերազմն անխուսափելի՞ է, Վաալը պատասխանել է, որ եթե հակամարտություն լինի, դրա մասշտաբը փոքր կլինի 2020-ի համեմատ։

«Չէ, չէ։ Այդպես չեմ ասում։ Կարծում եմ, որ եթե հակամարտություն լինի, դրա մասշտաբը փոքր կլինի՝ համեմատությամբ այն, ինչ 2020-ին տեսանք։ Միգուցե նաև այն պարզ պատճառով, որ հայկական կողմի ռազմական ռեսուրսները քիչ են։ Իմ կարծիքով՝ նախագահ Ալիևը հետաքրքրված չէ նոր լայնամասշտաբ հակամարտությամբ։ Ավելի շուտ նա փորձում է հասնել նրան, որ եթե այն, ինչ չստացվի բանակցություններով, փորձի այսպես ճնշել հայկական կողմին։ Տեսնենք՝ արդյո՞ք դա կստացվի։ Հիմա, իհարկե, Ռուսաստանում տոնական շրջան է, կարծում եմ՝ եթե ոչ այժմ, ապա մի շաբաթից Մոսկվայի ակտիվացմանն ականատես կլինենք, որովհետև այն, ինչ տեղի է ունենում, հարված է ոչ միայն բանակցություններին, այլև տարածաշրջանում Մոսկվայի հեղինակությանը»,-ասել է նա

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---