ՆԳ նախարարն ու փոխնախարարը կնշանակվեն հաջորդ շաբաթ

ՆԳ նախարարն ու փոխնախարարը կնշանակվեն հաջորդ շաբաթ

PanARMENIAN.Net - Ներքին գործերի նախարարն ու փոխնախարարները կնշանակվեն հաջորդ շաբաթ։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նավելել է, որ դե յուրե նախարարությունն արդեն ստեղծվել է, հիմա ընթանում են դե ֆակտո կազմավորման աշխատանքները։

Գործադիրի որոշմամբ ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունն անցնում են Ներքին գործերի նախարարության ենթակայությանը։

Ոստիկանապետն ու ԱԻՆ Փրկարար ծառայության պետը լինելու են ՆԳ նախարարի տեղակալները, ևս 2 տեղակալ քաղաքացիական անձինք կլինեն, որոնք զբաղվելու են ոստիկանության և ՆԳՆ ռազմավարությունների մշակմամբ։

Փաշինյանը տեղեկացրել է նաև, որ մինչ ՆԳՆ վերջնական ձևավորումը, ԱԻՆ–ը 4 ամիս կշարունակի գործել որպես առանձին նախարարություն` արտակարգ իրավիճակներից խուսափելու համար։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Փաշինյանը նորաստեղծ Ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում տեսնում է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանին։ Այդ մասին նա ասել է նախարարությունում՝ ներկայացնելով աշխատակազմին արդարադատության նորանշանակ նախարար Գրիգոր Մինասյանին:

Ներքին գործերի նախարարությունը լուծարվել էր 2002-ին, որից առանձնացվել էր ոստիկանությունը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---