Անպտղության հաղթահարման պետծրագիրն այսուհետ կգործի բոլորի համար

Անպտղության հաղթահարման պետծրագիրն այսուհետ կգործի բոլորի համար

PanARMENIAN.Net - Անպտղության հաղթահարման պետասկան ծրագիրն այսուհետ կգործի բոլորի համար։ Նման որոշում է կլայացվել կառավարության նիստում։

Ըստ դրա, պետությունը պետպատվերի շրջանակում հոգալու է ծրագրից օգտվելու կարիք ունեցող ամուսանական զույգերի ու կանանց արհեստական բեղմնավորման և այլ օժանդակ տեխնոլոգիաների ծախսերը։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հիշեցրել է, որ մինչ այս որոշումը ծրագրում առաջնահերթությունը տրված էր զոհված զինծառայողների ընտանիքներին ու սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին, ինչն ընդգրկել է շահառուների փոքր խումբ։

Նա տեղեկացրել է, որ 2020–ին Հայաստանում մեկնարկած անպտղության հաղթահարման ծրագրի շրջանակում Հայաստանում 250 երեխա է ծնվել։

Անպտղության հաղթահարման պետական ծրագիրը մեկնարկել է 2019-ին, դրանից օգտվում էր 5 խումբ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---