Ռիքերը հեռանում է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպի ավագ խորհրդականի պաշտոնից

Ռիքերը հեռանում է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետդեպի ավագ խորհրդականի պաշտոնից

PanARMENIAN.Net - Ամերիկացի դիվանագետ Ֆիլիպ Ռիքերը հեռանում է Կովկասում բանակցությունների գծով ԱՄՆ Պետքարտուղարության ավագ խորհրդականի պաշտոնից: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը։

«Ավելի քան 30 տարի դեսպան Ռիքերը նվիրումով ծառայել է ԱՄՆ Պետդեպարտամենտին և ժողովրդին, այդ թվում՝ որպես պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական և Լոնդոնում մեր դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատար»,-նշել է Փրայսը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ Ռիքերի՝ որպես Կովկասի բանակցությունների գծով ավագ խորհրդականի աշխատանքն արագացրել է փոխգործակցությունը և օգնել խաղաղության հաստատման գործընթացը կառուցել այնպիսի անհանգիստ տարածաշրջանում, ինչպիսին է Հարավային Կովկասը:

Նա ընդգծել է, որ Ռիքերի հեռանալը ոչ մի կերպ չի խախտում Հարավային Կովկասում անվտանգ, կայուն, ժողովրդավարական, բարգավաճ ու խաղաղ ապագա ապահովելու` Միացյալ Նահանգների դիրքորոշումը:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը 2022 թվականի օգոստոսի վերջին դեսպան Ֆիլիպ Ռիքերին նշանակել էր Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական։ Ռիքերը պետք է կատարեր նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահի գործառույթները։ Այդ պաշտոնում գտնվելու ընթացքում Ռիքերը որպես միջնորդ այցելել է տարածաշրջան՝ Երևանի ու Բաքվի միջև երկխոսություն հաստատելու համար։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---