Իրանցի գեներալ․ Ադրբեջանը լավ կլինի՝ չկրկնի Սադամի սխալը

Իրանցի գեներալ․ Ադրբեջանը լավ կլինի՝ չկրկնի Սադամի սխալը

PanARMENIAN.Net - Իրանի ԻՀՊԿ գեներալ Ալիռեզա Թանահին կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին դասեր քաղել Ուկրաինայում ստեղծված իրավիճակից և չկրկնել Սադամ Հուսեյնի սխալը։

«Ադրբեջանի իշխանությունը պետք է դասեր քաղի Ուկրաինայում ստեղծված իրավիճակից, և ուշադիր լինի, թե ինչ արեցին ամերիկացիներն ու եվրոպացիները Ուկրաինայի ժողովրդի հետ»,- հայտարարել է Թանահին՝ Աստարայի մզկիթում Ղասեմ Սոլեյմանիի նահատակության տարելիցի ոգեկոչման արարողության ժամանակ, գրում է Regionmonitor.com-ը։

Իրանցի գեներալը զգուշացրել է, որ ցանկացած երկիր, որը նպատակ կունենա հարձակվել Իրանի վրա, կարժանանա Թեհրանի հակահարվածին։

«Ադրբեջանը լավ կլինի՝ չկրկնի Սադամի սխալը։ Սադամը հարձակվեց Իրանի վրա, երբ տասնյակ անջատողական, խռովարար և ահաբեկչական խմբավորումներ էին գործում ամբողջ երկրում, Սադամը կարծում էր, որ եթե հարձակվի Խուզեստանի վրա, ապա այդ նահանգի բնակիչները իր կողմը կանցնեն»,-ասել է նա:

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---