Ռոզա Լինի Snap-ը՝ դեկտեմբերին «Եվրատեսիլի» YouTube-յան ալիքում ամենաշատ դիտված հոլովակների թվում![]() 7 հունվարի 2023 - 12:25 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ 2022» երգի մրցույթում Հայաստանը ներկայացրած Ռոզա Լինի Snap երգն ընդգրկվել է դեկտեմբերին «Եվրատեսիլի» YouTube-յան ալիքում ամենաշատ դիտված հոլովակների թվում։ Լինի երգը 20 լավագույնից 10-րդն է։ Թեև Լինը մրցույթում գրավել է 20-րդ տեղը, Snap երգը պատմության մեջ ամենալսված հինգ երգից մեկն է դարձել։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռոզա Լինի Snap-ը ստացել է պլատինե երգի կարգավիճակ: Այդ մասին հայտնել էր Sony Music Italy-ն։ Snap երգի հեղինակներն են կոմպոզիտորներ Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթանլը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը: Տեքստը համահեղինակել են Ռոզա Լինը, Լարզ Պրինչիպատոն, Քորթնի Հարելը, Էլի Քրիսթալը, Թամար Մարտիրոսյան-Կապրելյանը, Ջերեմի Դուսուլետը: Բեմադրության հեղինակներն են ավստրիացի Մարվին Դիետմանը և անգլիացի Դեն Շիպտոնը, որոնք աշխարհահռչակ շոուների, համերգների բեմադրման մեծ փորձ ունեն։ ![]() ![]() Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |