Բաքվում Իրանի դեսպան․ Հստակ զգուշացրել ենք Իսրայելի ներկայության և ազդեցության հետևանքների մասին

Բաքվում Իրանի դեսպան․ Հստակ զգուշացրել ենք Իսրայելի ներկայության և ազդեցության հետևանքների մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանում Իրանի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին իրանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Թեհրանը հստակ զգուշացրել է Իսրայելի ներկայության և ազդեցության հետևանքների մասին։

«Իրանը շահագրգռված չէ, որ հարևան երկրները վերածվեն մի վայրի, որտեղ Իրանը կարող է կարգավորել հարաբերությունները սիոնիստական ռեժիմի հետ։ Եթե սիոնիստները փորձում են մոտենալ Իրանի հարևաններին, նրանք պետք է իմանան, որ դա ճիշտ ճանապարհ չէ, և որ անպայման զղջալու են դրա համար»,-ասել է նա, հայտնում է Mehr-ը։

«Մենք ասել ենք, որ սիոնիստական ռեժիմը երբեք բարեկամ չի լինի մահմեդական պետությունների և ժողովրդների համար։ Իսլամական երկրների հետ հարաբերությունների ամրապնդումը և կարգավորումը այդ վարչակարգի հատուկ նախագիծն է, որն ուղղված է մահմեդական երկրների պառակտմանը»,-ասել է դեսպանը։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---