Իրանի խորհրդարանի խոսնակ. Միջազգային սահմանների որևէ փոփոխություն Կովկասի տարածաշրջանում չենք ընդունում

Իրանի խորհրդարանի խոսնակ. Միջազգային սահմանների որևէ փոփոխություն Կովկասի տարածաշրջանում չենք ընդունում

PanARMENIAN.Net - Իրանիխորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆն իր ադրբեջանցի գործընկեր Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը, նշելով, որ Ադրբեջանն առանձնահատուկ նշանակություն ունի ԻԻՀ համար, հայտարարել է, որ Թեհրանը միջազգային սահմանների որևէ փոփոխություն Կովկասի տարածաշրջանում չի ընդունում։

«Մենք չենք ընդունում սահմանների որևէ աշխարհաքաղաքական փոփոխություն (Կովկասի տարածաշրջանում)։ Մենք հստակ դիրքորոշում ունենք Ադրբեջանի հետ հարաբերությունների զարգացման հարցում և պատրաստ ենք զարգացնել առևտրային և տարանցիկ փոխանակումները»,-ասել է նա, գրում է Mehr գործակալությունը։

«Մենք կարող ենք լավ հարաբերություններ ունենալ միմյանց հետ տարածաշրջանային և գլոբալ ասպարեզում, և որքան մտերիմ են տարածաշրջանի երկրները, այնքան լավ՝ տարածաշրջանի համար։ Չի կարելի թույլ տալ ոչ տարածաշրջանի երկրներին միջամտել այս հարցում»,–ընդգծել է Ղալիբաֆը:

Գաֆարովան, իր հերթին, ասել է, թե երկու երկրներին միավորում է ոչ միայն աշխարհագրությունը և սահմանների մոտ լինելը, այլ նաև այն, որ երկու երկրներն էլ մահմեդական են, իսկ «Իրանի բնակչության մեծ մասն ադրբեջաներեն է խոսում»։

«Կան շատ ոլորտներ երկու երկրների գործակցության համար, բայց կան նաև տարբեր հարցեր, որոնք ազդում են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունների վրա»,-ասել է Գաֆարովան։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե Իրանի հայանպաստ հայտարարություններն Անկարային մտահոգում են նույնքան, որքան Բաքվին։

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեին Էրդողանի հետ Թեհրանում հանդիպման ժամանակ ասել էր, որ դեմ կլինեն Իրանի և Հայաստանի միջև սահմանի արգելափակման քաղաքականությանը: Նմանատիպ բազմաթիվ այլ հայտարարություններ են հնչել Իրանի տարբեր պաշտոնյաներից, այդ թվում՝ երկրի նախագահի և ԱԳ նախարարի կողմից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---