Նշանակումներ` նորաստեղծ ՆԳ նախարարությունում

Նշանակումներ` նորաստեղծ ՆԳ նախարարությունում

PanARMENIAN.Net - Նշանակումներ են կատարվել նորաստեղծ ներքին գործերի նախարարության պաշտոններում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումները։

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Դավիթ Համբարյանն ու արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատված Արփինե Սարգսյանը նշանակվել են ՆԳ փոխնախարարներ։

Մեկ այլ որոշմամբ, միգրացիոն ծառայության նախկին պետ Արմեն Ղազարյանը նշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ:

Փրկարար ծառայության տնօրեն, ներքին գործերի նախարարի տեղակալ է նշանակել Կամո Ցուցուլյանը։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ՀՀ փոխոստիկանապետի պաշտոնը։

Արամ Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության պետ, ներքին գործերի նախարարի տեղակալ։ Մինչ այդ նա զբաղեցնում էր ոստիկանության պետի առաջին տեղակալի պաշտոնը։

Ավելի վաղ ՀՀ նախագահի հրմանագրով ոստիկանապետ Վահե Ղազարյանը նշանակվել է ներքին գործերի նախարար։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 5-ի կառավարության նիստում հայտարարել էր, որ դե յուրե ՆԳ նախարարությունն արդեն ստեղծվել է, հիմա ընթանում են դե ֆակտո կազմավորման աշխատանքները։

Գործադիրի որոշմամբ ոստիկանությունը, Փրկարար ծառայությունը և Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունն անցնում են Ներքին գործերի նախարարության ենթակայությանը։ Ոստիկանապետն ու ԱԻՆ Փրկարար ծառայության պետը լինելու են ՆԳ նախարարի տեղակալները, ևս 2 տեղակալ քաղաքացիական անձինք կլինեն, որոնք զբաղվելու են ոստիկանության և ՆԳՆ ռազմավարությունների մշակմամբ։

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---