Ադրբեջանի նախագահ․ 2025-ին ավարտվում է ռուս խաղաղապահ առաքելության ժամկետը11 հունվարի 2023 - 10:49 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 10-ի ասուլիսում հայտարարել է, որ 2025-ին ավարտվում է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը։ Նա նաև ասել է, թե 2023-ը վերջին շանսն է Հայաստանի համար խաղաղության պայմանագիր կնքելու, քանի որ «հետո գալու է 2024-ը, իսկ 2025-ին ավարտվելու է ռուսական խաղաղապահների առաքելությունը՝ հայերը պետք է իրենց քթից մի քիչ այն կողմ տեսնեն», հայտնում է Haqqin.az-ը։ Ալիևն ադրբեջանական դիվանագիտության հաջողություն է համարել այն, որ «ՀՀ-ն ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»՝ նշելով հղումը տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը և Ալամաթիի հռչակագրին Պրահայի հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ։ «Դա վկայում է այն մասին, որ հայերը ճանաչում են Ղարաբաղն Ադրբեջանի կազմում։ Այո, սա մեր հաջողությունն էր, քանի որ Հայաստանը վերջապես պաշտոնապես ճանաչեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը»,-ասել է Ալիևը։ Նա ասել է, թե ԼՂ այն հայերի համար, որոնք չեն ընդունի Ադրբեջանի քաղաքացիությունը, «Լաչինի միջանցքը բաց է, կարող են հեռանալ»։ 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ, ռուս խաղաղապահ զորակազմը Լեռնային Ղարաբաղում տեղակայվել է 5 տարով։ Եթե կողմերից որևէ մեկը այդ ժամկետի ավարտից կես տարի առաջ հայտարարի առաքելությունն ավարտելու մտադրության մասին, այն չի երկարաձգվի։ Photo. Ria Novosti Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |