Ալիև․ Չե՞ն ուզում սահմանազատում, ուրեմն սահմանը կանցնի այնտեղ, որտեղ մենք ենք հարկ համարում

Ալիև․ Չե՞ն ուզում սահմանազատում, ուրեմն սահմանը կանցնի այնտեղ, որտեղ մենք ենք հարկ համարում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի հասցեին։ Մասնավորապես, նա ասել է, որ եթե հայկական կողմը «չի ուզում սահմանազատում, ուրեմն սահմանը կանցնի այնտեղ, որտեղ Բաքուն է հարկ համարում»։

Ալիևն ասել է, թե հուսով էր, որ ՀՀ հետ խաղաղության պայմանագիրը կստորագրվի 2022-ին, սակայն դա տեղի չունեցավ, գրում է Interfax.az-ը։

«Ինչի՞ է սպասում Հայաստանը։ Հավանաբար, ինչ-որ աշխարհաքաղաքական փոփոխությունների, հավանաբար, էլի ինչ-որ բանի, գուցե նրան ինչ-որ բան են խոստացել։ Սակայն, տարածաշրջանում իրավիճակի օբյեկտիվ վերլուծությունը, ուժերի հարաբերակցությունը, աշխարհի արձագանքը 2-ամյա վաղեմության իրադարձություններին, 2022-ի սեպտեմբերի իրադարձություններին վկայում է այն մասին, որ խեղդվողի փրկությունը նրա իսկ գործն է»,-ասել է Ալիևը։

Խոսելով խաղաղության պայմանագրի ստորագրման մասին՝ Ալիևն ասել է, որ Ադրբեջանի առաջարկը «որոշ ժամանակ կլինի սեղանին»։

«Այսուհետ ակտիվություն չենք ցուցաբերի։ Չեն ուզում սահմանազատում, ուրեմն սահմանը կանցնի այնտեղ, որտեղ մենք հարկ կհամարենք։ Ստիպված եմ նման տերմինների դիմում։ Սահմանը սահմանազատված չէ, իսկ ո՞վ ասաց, որ այն այսպես է անցնում և ոչ թե այնպես։ Ես համարում եմ, որ այն այսպես է անցնում, դրա համար հիմքեր ունեմ՝ պատմական և քարտեզագրական։ Ուստի, դա ավելի շատ Հայսատանի շահերից է բխում, քան մեր»,- ասել է նա։

Ալիևն ասել է նաև, որ երկար կարող են առանց խաղաղության պայմանագրի ապրել։

«Դե չի լինի խաղաղության պայմանագիր, պետք էլ չէ։ Մենք այդպես կարող ենք երկար ապրել։ Ի՞նչ կլինի հետո։ Հետո կերևա։ Կարծում եմ՝ նրանք կլսեն մեր մեսիջներն ու ճիշտ հետևություն կանեն։ Չեմ ուզում ճնշում գործադրող երևալ․․․ բայց ուղղակի ստիպված եմ մեկ անգամ էլ ասել՝ այս տարին վերջին շանսն է լինելու»,-ասել է նա։

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---