Պեսկով․ ՄԱԿ ԱԽ խաղաղապահների տեղակայումը ԼՂ-ում հնարավոր է միայն երկու կողմի համաձայնությամբ![]() 11 հունվարի 2023 - 14:18 AMT PanARMENIAN.Net - ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, մեկնաբանելով ՀՀ վարչապետի դիտարկումը, թե ռուս խաղաղապահներին կարող են փոխարինել ՄԱԿ կորպուսի խաղաղապահները, ասել է, որ Լեռնային Ղարաբաղում ՄԱԿ–ի Անվտանգության խորհրդի խաղաղապահների առաքելության տեղակայումը հնարավոր է միայն հակամարտության երկու կողմի համաձայնության դեպքում։ Նա նշել է, որ աշխատանքային և այլ մակարդակներում մշտական շփումներ են անցկացվում, գրում է ՌԻԱ Նովոստին։ «Անկասկած, այս հարցը մեկ անգամ չէ, որ եղել է օրակարգում։ Բայց հասկանալի է, որ ցանկացած առաքելություն կարող է ուղարկվել միայն հակամարտության 2 կողմի համաձայնությամբ»,– ասել է Պեսկովը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 10-ի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ռուս խաղաղապահների ներկայությանը Լեռնային Ղարաբաղում, հնարավոր էր համարել, որ տեղակայման ժամկետըի ավարտից հետո, որը լրանում է 2025-ին,մ կարող է հարցում ուղարկվել ՄԱԿ ԱԽ՝ միջազգային զորակազմի տեղակայման հարցով։ Նա նաև ասել էր, որ ՌԴ-ն ինքը ևս կարող է այդ բարձրացնել ՄԱԿ ԱԽ-ում։ ![]() ![]() Նաև կոչ է արվել 150 մլն դոլար հատկացնել ՀՀ-ին և Արցախին «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |