20 ապրիլի 2009 - 13:04 AMT
Վլադիմիր Հակոբյանն առաջին հաղթանակն է տարել Նալչիկում ընթացող Գրան-պրիում
Գրան-պրիի 5-րդ փուլում հայ գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն իր առաջին հաղթանակը տարավ մրցաշարում: Հակոբյանը սպիտակներով խաղում համառ պայքարում կարողացավ հաղթել ԱՄՆ-ի ներկայացուցիչ Գատա Կամսկուն: Այդ պարտիան ամենաերկարն էր բոլոր խաղացածներից: Ամփոփոիչ արդյունքը գրանցվեց 98-րդ փուլում: Այդպիսով, Հակոբյանը վերջին տեղը զիջեց ռուսաստանցի Վասիլի Իվանչուկին, որը սպիտակներով տանուլ տվեց Ուզբեկստանի ներկայացուցիչ Ռուստամ Կասիմժանովին:

Լեւոն Արոնյանն իր հերթին երկրորդ ոչ ոքին գրանցեց: Այս անգամ Արոնյանը խաղաղ դաշն կնքեց Եվգենի Ալեքսեեւի հետ եւ, հավաքելով 3 միավոր, զբաղեցնում է 2-5 տեղերը ուկրաինացի Սերգեյ Կարյակինի, հունգարացի Պետեր Լեկոյի եւ Եվգենի Ալեքսեեւի հետ միասին:

6-րդ փուլում ապրիլի 21-ին Արոնյանը կխաղա Վասիլի Իվանչուկի հետ, իսկ Վլադիմիր Հակոբյանը ուժերը կչափի Սերգեյ Կարյակինի հետ:

5-րդ փուլի պարտիաները`

Ալեքսեեւ-Արոնյան-1,5:1,5
Հակոբյան-Կամսկի-1:0
Կարյակին-Մամեդյարով-1,5:1,5
Գրիշչուկ-Լեկո-1,5:1,5
Իվանչուկ-Կասիմժանով-0:1
Բակրո-Էլյանով-1,5:1,5
Սվիդլեր-Գելֆանդ-1,5:1,5:

Մրցաշարային դասավորությունը 4-րդ փուլից հետո` Գրիշչուկ-3,5, Արոնյան, Կարյակին, Լեկո, Ալեքսեեւ-3; Սվիդլեր, Կամսկի, Բակրո, Կասիմժանով-2,5; Հակոբյան, Գելֆանդ, Էլյանով, Մամեդյարով-2; Իվանչուկ-1,5:

6-րդ փուլի պարտիաները`

Արոնյան-Իվանչուկ
Հակոբյան-Կարյակին
Կամսկի-Գելֆանդ
Էլյանով-Սվիդլեր
Կասիմժանով-Բակրո
Լեկո-Ալեքսեեւ
Մամեդյարով-Գրիշչուկ: