Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն

Դինքի սպանության տարելիցին Ստամբուլում հիշատակի միջոցառումներ կանցկացվեն

PanARMENIAN.Net - Հունվարի 19-ին Ստամբուլի «Ակոս» հայկական թերթի հիմնադիր-խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 16-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումներ կկազմակերպվեն:

Այդ միջոցառումների շրջանակներում հունվարի 11-ին Ստամբուլի Քադըքյոյ շրջանում կցուցադրվի գրող և ռեժիսոր Ումիթ Քըվանչի «Հիշողությունը քիչ է. ֆիլմ Հրանտ Դինքի համար» կինոֆիլմը: Ցուցադրումից հետո նախատեսված է, որ տեղի կունենա քննարկում ռեժիսորի մասնակցությամբ, հայտնում է Ermenihaber-ը։

Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին Ստամբուլում՝ «Ակօս» թերթի խմբագրատան դիմաց: Թուրքիայում նա մշտապես բացահայտ խոսել է 1915-ի հայոց ցեղասպանության մասին։ Մշտապես հանդես է եկել հայ և թուրք ժողովուրդների երկխոսության կոչերով՝ նշելով, որ դա կհանգեցնի երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը:

Սպանությունից առաջ Հրանտ Դինքը դատապարտվել էր Թուրքիայի ՔՕ 301 հոդվածով, որը պատիժ է սահմանում «թուրք ազգին վիրավորելու համար»: Նրա սպանությունից հետո Թուրքիայի ողջ տարածքում տեղի են ունեցել բազմահազարանոց ցույցեր: Սպանությունը դատապարտել էին նաև օտարերկրյա պետությունների ղեկավարները և միջազգային հանրությունը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---