ՖԻԴԵ-ի 2023թ. վարկանիշային առաջին աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

ՖԻԴԵ-ի 2023թ. վարկանիշային առաջին աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ

PanARMENIAN.Net - Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է 2023թ. վարկանիշային առաջին աղյուսակը` Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ:

Տղամարդկանց ցանկը գլխավորում է նորվեգացի Մագնուս Կարլսենը: 100 լավագույնների շարքում են Գաբրիել Սարգսյանը (41–րդ) և Հայկ Մարտիրոսյանը (57–րդ):

ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լևոն Արոնյանը 17-րդն է, հայտնում է Հանրային ռադիոն։

Կանանց աղյուսակի առաջատարը չինուհի Հոու Յիֆանն է։

Հայաստանցի շախմատիստուհիներ Էլինա Դանիելյանը, Մարիամ Մկրտչյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը զբաղեցնում են հաջորդաբար 35-րդ, 69-րդ, 70-րդ և 85-րդ հորիզոնականները:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---