ԱՄՆ կոնգրեսական․ Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի արգելափակման վերաբերյալ![]() 12 հունվարի 2023 - 15:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոունը, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հարցազրույցում արած հայտարարություններին, նշել է, որ Իլհամ Ալիևը շարունակում է միջազգային հանրության առջև ստել Լաչինի միջանցքի՝ արդեն մեկ ամիս շարունակվող արգելափակման վերաբերյալ։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, հայտնում է Արմենպրեսը։ «Կա հստակ ապացույց, որ այս ամենը մարդասիրական ճգնաժամ է առաջացնում Արցախում՝ արգելափակելով քաղաքացիական անձանց սննդամթերքի և դեղորայքի կենսական մատակարարումների իրականացումը: Անհանգստացնող է, որ Ալիևը ողջունում է «ազատ խոսքը» միայն այն ժամանակ, երբ այն օգտագործվում է հայերի կյանքին սպառնալու համար»,- նշել է Փալոնը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնաժողովի իր գործընկերների հետ աշխատանքներ է իրականացրել՝ դրդելու ԱՄՆ պետդեպին ու համաշխարհային առաջնորդներին լուրջ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու մարդածին այս աղետը։ «Առաջիկա օրերին 120 հազար անմեղ կյանք կարող է սպառնալիքի տակ հայտնվել։ Մենք չենք կարող անմասն մնալով հետևել, թե ինչպես է մեր աչքի առաջ իրական աղետ ծավալվում։ Կարողություններիս սահմանում անելու եմ ամեն բան, որպեսզի ԱՄՆ-ն օգտագործի ցանկացած հնարավոր դիվանագիտական գործիք՝ վերջ տալու այս դաժան շրջափակմանը»,- նշել է Փալոնը։ Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են սկսվել, քանի որ ադրբեջանական կողմի ապակառուցողական դիրքորոշման պատճառով հնարավոր չէ իրականացնել շրջայց և կազմակերպել վթարավերականգնողական աշխատանքներ Գորիս-Ստեփանակերտ 110 կՎ Արցախը Հայաստանից սնուցող միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում, որտեղ վթար է եղել։ Photo. Getty Images ![]() ![]() Նաև կոչ է արվել 150 մլն դոլար հատկացնել ՀՀ-ին և Արցախին «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |