Սնունդը ՀՀ-ում մեկ տարում թանկացել է 10%-ով![]() 12 հունվարի 2023 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում 2022թ. դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, 8.3% գնաճ է գրանցվել։ Իսկ հունվար-դեկտեմբերի հաշվարկներով, նախորդ տարվա համեմատ, երկրում 8.6% գնաճ է գրանցվել։ Վիճակագրական կոմիտեի տվյալները վկայում են, որ ամենաշատը թանկացել է սննդամթերքը։ 2022 թվականի դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, սնունդն ու խմիչքը թանկացել են միջինը 10%-ով։ Երկնիշ տեմպով թանկանում են հացաբուլկեղենը, կաթնամթերքը, միսը, մրգերը և այլ ապրանքներ, գրում է «Հետքը»։ Ամենից շատ թանկացել է հացաբուլկեղենը՝ 14․1%-ով, և միսը՝ 12․3%-ով։ Ապրանքներից և ոչ մեկի գծով գնանկում չի գրանցվել։ 2022թ. դեկտեմբերին 2021թ. դեկտեմբերի համեմատ ոչ պարենային ապրանքների հայկական շուկայում արձանագրվել է 7.1% գնաճ: Նույն ընթացքում ծառայությունների սակագներն ավելացել են 7.2%-ով: Երկրում գրանցվող գնաճի վրա ամենամեծ ազդեցությունն ունենում է սննդամթերքի թանկացումը, քանի որ այն սպառողական զամբյուղում մեծ տեղ է զբաղեցնում: Աղքատության մասին Վիճկոմիտեի պատրաստած զեկույցում ասվում է, որ 2021 թվականի տվյալներով՝ Հայաստանի միջին վիճակագրական ընտանիքն իր ամսական ծախսերի 47.1%-ն ուղղում է սննդին: ![]() ![]()
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել Նախագծով առաջարկվում է փոփոխության ենթարկել համապատասխան հոդվածը Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով, ոսկի չկա «Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |