20 ապրիլի 2009 - 13:55 AMT
ԱՄՀ-ն խորհուրդ է տալիս զգուշանալ ոչ թե սղաճից, այլ գնանկումից
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ղեկավար Դոմինիկ Ստրոսս-Կանը հայտարարել է, որ մոտ ապագայում համաշխարհային տնտեսության համար սղաճից ավելի վտանգավոր կլինի գնանկումը, հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը:

«Կարճաժամկետ առումով սղաճի առաջացման ռիկսը զրոյի է հավասար, այժմ մենք ավելի շատ պետք է մտահոգվենք գնանկումի խնդրով»,-ասել է Սթրոս-Կանը:

Նախկինում, 2009 թվականի ապրիլի 11-ին Գերմանիայի ֆինանսների նախարար Պեեր Շտայնբրյուկը հակառակ դիրքորոշումն էր հայտնել` հայտարարելով, թե ճգնաժամի դեմ պայքարի այժմյան միջոցները կարող են սղաճի պատճառ դառնալ համաշխարհային մասշտաբով:

Ըստ Շտայնբրյուկի, ներկայումս ճգնաժամի դեմ պայքարելու միակ միջոցը բոլոր երկրների տնտեսության մեջ դրամական միջոցների զանգվածային ներարկումն է: Սակայն արդեն միջնաժամկետ հեռանկարում համաշխարհային տնտեսության մեջ նման մեծ միջոցների ներարկումը սպառնում է զգալի սղաճն գործընթացներով եւ «հաջորդ ճգնաժամը մեծապես արդեն այսօր է ծրագրավորվում»: