Ֆրանսիայի ԱԺ նախագահը Երևանում է․ Ծիծեռնակաբերդ է այցելել

Ֆրանսիայի ԱԺ նախագահը Երևանում է․ Ծիծեռնակաբերդ է այցելել

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով Երևան է ժամանել Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեն:

Ֆրանսիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են Ազգային ժողովի փոխնախագահ Վալերի Ռաբոն, Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Ժան-Լուի Բուրլանժը, Ֆրանսիայից դուրս բնակվող ֆրանսիացիների հարցերով պատգամավոր Անն Ժընըտեն, Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի պատգամավոր Անն-Լորանս Պետելը:

Յաել Բրաուն-Պիվեի գլխավորած պատվիրակությունն Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ հունվարի 13-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Պատվիրակության անդամները ծաղկեպսակ ու ծաղիկներ են դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, լռությամբ ու խոնարհումով հարգել Սուրբ նահատակների հիշատակը։ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում նրանք ծանոթացել են Եղեռնի մասին հավաստող փաստաթղթերին:

Ֆրանսիացի բարձրաստիճան հյուրերի երկօրյա այցի օրակարգը հագեցած է: Նախատեսվում են հանդիպումներ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ, Ազգային ժողովում ընդլայնված կազմով հանդիպում պատգամավորների հետ: Նախատեսվում է նաև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և Ֆրանսիայի Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի համատեղ մամուլի ասուլիսը:

 Ուշագրավ
Նշվում է, որ ՔՊ-ն դեռևս պաշտոնապես թեկնածություն չի առաջադրել
Նշվում է, որ առաքելության ներկայությունը չպետք է առիթ չդառնա Երևանի համար «հրաժարվելու իր ստանձնած պարտավորություններից»
«Թող հլը վավերացնի, Կիկոսի մահին չեմ անդրադառնա, իրագործումը չեմ պատկերացնում»,-ասել է նա
Խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցի մասին՝ Սիմոնյանն ասել է․ «Որ եկել ա՝ ի՞նչ»
---