Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին

Փաշինյանը չի մասնակցի Դավոսի տնտեսական ֆորումին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին։ Այդ մասին հայտնել են կառավարությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Համաշխարհային տնտեսական ֆորումի նստաշրջանը, կորոնավիրուսի համավարակի պատճառով երկամյա դադարից հետո, հունվարի 16-ին բացվում է շվեյցարական Դավոս լեռնադահուկային հանգստավայրում:

«Նման այց պլանավորված չէ»,–ասել են կառավարությունից։

Փաշինյանը համաժողովին մասնակցել է միայն 2019 թվականին։ 2022-ին Հայաստանը ներկայացնում էր նախագահը։

Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումին կմասնակցի պետությունների և կառավարությունների ավելի քան 50 ղեկավար, ի թիվս այլոց՝ նաև Ադրբեջանի նախագահն ու Վրաստանի վարչապետը։ ,

Համաժողովին կմասնակցեն նաև կենտրոնական բանկերի 19 ղեկավար, առևտրի 30 և արտաքին գործերի 35 նախարար, ինչպես նաև Միավորված ազգերի կազմակերպության, Արժույթի միջազգային հիմնադրամի և Առևտրի համաշխարհային կազմակերպության ղեկավարներ:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---