Հիպերավտոմատացում և ավտոմատացում. Որո՞նք են տարբերությունները

Հիպերավտոմատացում և ավտոմատացում. Որո՞նք են տարբերությունները

PanARMENIAN.Net - 2022 թվականին Gartner-ը կանխատեսել է 600 միլիարդ դոլար արժողությամբ համաշխարհային շուկա հիպերավտոմատացման տեխնոլոգիաների համար: Անկասկած, հիպերավտոմատացումը ոլորտային մոդայիկ բառից արագ անցում է կատարել ավտոմատացման համընդհանուր մոտեցման։

Տեխնոլոգիական հետազոտությունների և խորհրդատվական ընկերությունների հարցումները ցույց են տալիս, որ գործադիր տնօրենների մեծ մասը և տնօրենների խորհուրդների երկու երրորդը պահանջում են գործառնական գերազանցություն և աճ, որը հնարավոր է ապահովել հիպերավտոմատացիոն ռազմավարությունների միջոցով: Ըստ Gartner-ի գնահատման՝ ընկերությունների 56%-ն ունի 4 և ավելի հիպերավտոմատացման միաժամանակյա նախաձեռնություն, մինչդեռ առաջատար ընկերություններն ունեն ավելի քան 10 զուգահեռ նախագիծ:

Ինչպես ցանկացած նոր ձևավորվող տեխնոլոգիական տերմին, հիպերավտոմատացումը կարող է ունենալ բավականին տարբեր իմաստներ՝ կախված նրանից, թե ով է օգտագործում, գնում կամ վաճառում հիպերավտոմատացիոն պրոդուկտներն ու ծառայությունները: Այս հոդվածը կանդրադառնա հիպերավտոմատացման գաղափարին, թե ինչպես է այն համեմատվում ավտոմատացման այլ գործիքների հետ և ինչպես կարող է փոխակերպել բիզնես գործընթացները:

Ի՞նչ է հիպերավտոմատացումը

Հիպերավտոմատացման սահմանումներից մեկը ավտոմատացման գործիքների համակարգված օգտագործումն է, որի նպատակն է ավտոմատացնել այն ամենը, ինչը հնարավոր է ավտոմատացնել: Ավտոմատացնելով մեխանիկական, ժամանակատար և բարդ գործընթացները՝ հիպերավտոմատացումը բարձրացնում է աշխատակիցների արդյունավետությունն ու արտադրողականությունը: Ավտոմատացման կարիքների մեծացմանը և զարգացմանը զուգահեռ՝ ընկերությունները նաև շահում են՝ ստանալով հավելյալ ճկունություն և ընդլայնելիություն։

Ըստ մեկ այլ սահմանման՝ հիպերավտոմատացումը ռոբոտացված գործընթացների ավտոմատացումն (ՌԳԱ) (robotic process automation) է համատեղված ավտոմատացման այլ գործիքների հետ՝ նախագծերի շրջանակն ու բարդությունը մեծացնելու համար: Օրինակ, աշխատանքային ծավալի ավտոմատացման (workload automation), փաստաթղթերի խելացի մշակման (intelligent document processing), գործընթացների մայնինգի (process mining) կամ այլ ավտոմատացման գործիքներ ՌԳԱ-ի հետ կիրառելը հավասարազոր կլինի հիպերավտոմատացման:

Հիպերավտոմատացում կարող է լինել նաև ավտոմատացման շարունակական ինտեգրումը ընկերության գործընթացների անընդհատ կրկնվող ցիկլում:

Հիպերավտոմատացում և ՌԳԱ. ինչո՞վ են դրանք տարբերվում

ՌԳԱ-ն ավտոմատացման հիմքն է, որը պարզեցնում է մեխանիկական գործընթացները՝ կատարելով հստակ կանոնների վրա հիմնված, կրկնվող առաջադրանքներն ավելի արագ և արդյունավետ, քան մարդիկ: ՌԳԱ բոտերը կարող են «հաղորդակցվել» այլ բիզնես հավելվածների հետ մարդու նման՝ վերցնելով կամ փոխանցելով կառուցվածքային տվյալներ այլ համակարգեր և հավելվածներ, որպեսզի օգնեն ստեղծել ավտոմատացված հաշվետվություններ, ավտոմատացնել վեբ բրաուզերներ և այլն: ՌԳԱ գործիքներն օգտագործվում են կազմակերպություններում արտադրողականությունը բարձրացնելու, սխալները նվազեցնելու և այլնի համար: Բայց հիպերավտոմատացման հասնելու համար միայն ՌԳԱ-ն բավարար չէ: Հավելյալ գործիքները կարող են ներառել աշխատանքային ծավալի ավտոմատացում, արհեստական բանականություն, ֆայլերի անվտանգ փոխանցում և շատ ավելին: Թեև ՌԳԱ-ն բազմաթիվ տարբերակներով կարող է օգտագործվել կազմակերպություններում, լրացուցիչ գործիքների ավելացումը կարող է մեծապես ընդլայնել ավտոմատացման հնարավոր նախագծերի շրջանակը: ՌԳԱ-ն այլ պրոդուկտների հետ համատեղելը թույլ է տալիս ընկերություններին ավելի շատ գործընթացներ ավտոմատացնել և ավելի բարդ նախագծեր իրականացնել:

Խելացի ավտոմատացում և հիպերավտոմատացում

Թեև խելացի ավտոմատացումը (intelligent automation) հիպերավտոմատացման բաղադրիչն է, հիպերավտոմատացման ոչ բոլոր կոնֆիգուրացիաներն են ներառում խելացի գործիքներ: Խելացի ավտոմատացումը թույլ է տալիս լուծել ավտոմատացման ավելի բարդ խնդիրներ, որտեղ անհրաժեշտ է դատողություններ անել և որոշումներ կայացնել: Դրա օրինակն է փաստաթղթերի խելացի մշակումը (intelligent document processing), որի համար անհրաժեշտ է մեքենայական ուսուցում և արհեստական բանականություն՝ չհամակարգված տվյալներ հավաքելու և փոխակերպելու համար՝ դարձնելով դրանք կազմակերպության համար ավելի օգտագործելի: Այնուհետև ՌԳԱ-ն կարող է օգտագործել այդ տվյալները՝ ձևաթղթերը լրացնելու, հաշվարկներ կատարելու, տարբեր համակարգերի հետ փոխազդելու և ավտոմատացման այլ առաջադրանքներ կատարելու համար:

Մեկ այլ պարագայում, ՌԳԱ-ն աշխատանքային ծավալի ավտոմատացման հետ համատեղելը կարելի է հիպերավտոմատացում համարել, բայց այն չունի խելացի ավտոմատացման բաղադրիչ։ Խելացի ավտոմատացումը ներառում է հիպերավտոմատացման մեջ օգտագործվող գործիքներ, մինչդեռ հիպերավտոմատացումը օգտագործում է բազմաթիվ գործիքներ՝ հնարավորինս շատ գործընթացներ ավտոմատացնելու համար:

Հոդվածը թարգմանվել է Fortra.com կայքից։

Fortra-ն աշխատանքի հիանալի հնարավորություններ է տրամադրում կիբերանվտանգության և ավտոմատացման ոլորտներով հետաքրքրվող մարդկանց համար։ Fortra-ն այժմ ունի 40 տարվա ոլորտային փորձառություն, ավելի քան 3000 աշխատակից և 30,000 հաճախորդ ամբողջ աշխարհում: Իսկ հայաստանյան գրասենյակում այսօր 140-ից ավելի մասնագետ է աշխատում, ովքեր միջազգային գործընկերների հետ միասին իրենց արժեքավոր ներդրումն են ունենում ընկերության գրեթե բոլոր ծառայությունների մշակման պրոյեկտներում։

Fortra-ի թիմին միանալու հնարավորությունների, ինչպես նաև կիբերանվտանգության և ավտոմատացման ոլորտների մասին ավելին իմանալու համար կարելի է հետևել Լինքդինյան էջին։

 Ուշագրավ
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
Ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանի խոսքով՝ ներդրման ընդհանուր չափը $17․5 մլն է
Խոսելով Ինժեներական քաղաքի մասին՝ Արշակյանը տեղեկացրել է, որ 7 ընկերություն հայտ է ներկայացրել
Նա նշել է, որ կապի դուրս գալու համար պետք է կուտակման տեղից հեռանալ 2–3 կմ, նոր զանգել
---