Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու» ֆուտբոլային ակումբ![]() 17 հունվարի 2023 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին անդամ Արաս Օզբիլիսը տեղափոխվել է «Ուրարտու», հայտնում է ակումբը։ «Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ։ Ողջունում ենք Արաս Օզբիլիսին «Ուրարտու»-ում և հաջողություններ ու նվաճումներ մաղթում թիմի հետ միասին»,- նշված է հաղորդագրությունում։ 32-ամյա ֆուտբոլիստն իր խաղային կարիերան սկսել է Ամստերդամի «Այաքսի» կազմում, հանդես է եկել նաև այնպիսի ակումբներում, ինչպիսիք են Մոսկվայի «Սպարտակը», Կրասնոդարի «Կուբանը», իսպանական «Ռայո Վալեկանոն», «Բեշիքթաշը» և Տիրասպոլի «Շերիֆը»։ 2018/19 մրցաշրջանում Օզբիլիսը կրկին վերադարձել է Նիդեռլանդներ, որտեղ միացել է «Վիլլեմ II»-ի թիմին, իսկ մեկ մրցաշրջան անց կիսապաշտպանը պայմանագիր է կնքել Երևանի «Փյունիկի» հետ, որտեղ հանդես է եկել երկուսուկես մրցաշրջան։ ![]() ![]() Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Պատասխանելով Հայաստան-Թուրքիա առաջիկա խաղի մասին հարցին՝ ասել է, որ չէր ցանկանա, որ այդ հանդիպումը շատ քաղաքականացվեր «Պետք է հարգենք Հենրիխի որոշումը, նա Հայաստանի համար եզակի ֆուտբոլիստ է»,-ասել է Պետրակովը Մարզադաշտի տոմսարկղում վաճառքը կմեկնարկի մարտի 26-ից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |