20 ապրիլի 2009 - 16:08 AMT
Մոսկվայում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ
Մոսկվայում տեղի կունենան Հայոց ցեղասպանության 94-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ: Ապրիլի 23-24-ին կառուցվող ՀԱԵ «Սուրբ Խաչ» մայր տաճարի տարածքում կիրականացվի Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պատարագ եւ հոգեհանգստի արարողություն:

Ապրիլի 24-ին Մոսկվայում «Ուլիցա 1905 գոդա» մետրոյի կայարանի հարեւանությամբ գտնվող Կրասնոպրեսնենսկայա Զաստավա հրապարակում տեղի կունենա հանրահավաք` Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման պահանջով:

Մոսկվայի հայկական թատրոնում կներկայացվի Պերճ Զեյթունցյանի «Ոտքի, դատարանն է գալիս» պիեսը` Սողոմոն Թեհլերյանի գործով դատավարության մասին, ով սպանել էր Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկին` Թալաաթ փաշային, եւ արդարացվել գերմանական դատարանի կողմից, հաղորդում է Ռուսաստանի հայերի միության մամլո ծառայությունը: