Թանկյանը՝ Ֆոն դեր Լյայենին․ Չես կարող Պուտինին բռնակալ անվանել, քանի դեռ Ալիևին գործընկեր ես կոչում

Թանկյանը՝ Ֆոն դեր Լյայենին․ Չես կարող Պուտինին բռնակալ անվանել, քանի դեռ Ալիևին գործընկեր ես կոչում

PanARMENIAN.Net - System Of a Down ռոք խմբի մենակատար, աշխարհահռչակ հայազգի երաժիշտ Սերժ Թանկյանը թվիթերում քննադատական գրառում է արել՝ ուղղված Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենին, գրում է Արցախպրեսը։

«Ֆոն դեր Լյայեն, չես կարող ռուսական նավթը դուրս մղել ադրբեջանա-թուրքական ռուսական նավթով առանց կեղծավորության, ինչպես չես կարող Պուտինին բռնակալ անվանել, քանի դեռ Ալիևին գործընկեր ես անվանում։ Ալիևի բանակը գլխատել ու բռնաբարել է մարդկանց»,- գրել է նա՝ մեկնաբանելով Եվրահանձնաժողովի նախագահի գրառումն այն մասին, որ ԵՄ-ն Ուկրաինային կփոխանցի դեկտեմբերին համաձայնեցված 18 մլրդ մակրոֆինանսական աջակցության առաջին 3 մլրդ եվրոն։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր վերջին ասուլիսում ասել է, թե, եթե ՀՀ-ն սահմանազատում չի ուզում, ապա սահմանը կանցնի այնտեղով, որտեղով Բաքուն կցանկանա, այն սադրիչ է անվանել։ Նա նաև հավելել է, որ Լաչինի միջանցքը վաց է՝ ով չի ուզում Ադրբեջանի քաղաքացիություն ստանալ, կարող է գնալ ուր ուզում է։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ Երևանը դե յուրե շարունակում է կազմակերպության անդամ մնալ
ՌԴ ԱԳՆ–ն անդրադարձել է ՀՀ Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի ընտրությանը
---