Թուրքիայի զինուժը 8 երկրի մասնակցությամբ զորավարժություն է անցկացնում ՀՀ հետ սահմանի մոտ![]() 17 հունվարի 2023 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հունվարի 8-ից մինչև փետրվարի 2-ը Հայաստանի Հանրապետությանը սահմանակից Թուրքիայի արևելյան Կարսի նահանգում թուրքական զինուժը 8 այլ երկրի զիված ուժերի մասնակցությամբ իրականացնում է «Ձմեռ-2023» զորավարժությունը, գրում է Еrmenihaber-ը: Մասնակիցների թվում է նաև Ադրբեջանը։ Մասնակից երկրներից Կոսովոյի պաշտպանության նախարար Արմենդ Մեհաջը հայտարարել է. «Զորավարժությունների նպատակների թվում են համատեղ գործողություններում համագործակցության և համակարգման ապահովումը, զորքերի մարտական հմտությունների փորձարկումը»։ Զորավարժությունների շրջանակում նաև նախատեսվում է կազմակերպել զինվորների ուսուցանում տեղակայման, սննդի սպասարկման, հագուստի կրման, ձյան պայմաններում կրակ վարելու և մանևր իրականացնելու թեմաներով: 44-օրյա պատերազմից հետո Թուրքիան և Ադրբեջանը տասնյակ համատեղ զորավարժություններ են անցկացրել, այդ թվում նաև ՀՀ սահմանների մոտ։ ![]() ![]() «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ Հարությունյանը հրապարակել է հրամանագիրը կառավարության նիստում ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |